Միջազգային

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի դատավարությունը կմեկնարկի 2024թ.

Ֆրանսիայի նախկին նախագահ (2007-2012) Նիկոլա Սարկոզին դատարանի առաջ կկանգնի 2007 թվականին Լիբիայի կառավարության կողմից իր նախագահական արշավը ֆինանսավորելու գործով։ 

Առաջին լսումը նշանակված է 2024 թվականի մարտի 7-ին․ հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի ֆինանսական դատախազությանը։