Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 14 ℃

Рус Eng

Սի Ցզինպինը Մոդիին առաջարկել է կարգավորել իրավիճակը չին-հնդկական սահմանին

Միջազգային

25 Օգոստոսի, 14:50

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հրավիրել է համատեղ ջանքեր գործադրել երկու պետությունների սահմանի հետ կապված խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Սի Ցզինպինի և Մոդիի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում, BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ։ «Մենք պետք է ելնենք երկկողմ հարաբերությունների ընդհանուր իրավիճակից, պատշաճ կերպով լուծենք սահմանային խնդիրները և համատեղ սահմանին հարող տարածքում պահպանենք խաղաղությունն ու անդորրը»,- ընդգծել է նա։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը