ԵՄ թվային ծառայության մասին օրենքը (Digital Service Act, DSA) զգալիորեն խստացնում է վերահսկողությունը 19 խոշոր հարթակների վրա, այդ թվում՝ TikTok, X (նախկին Twitter), Instagram, YouTube, Google, Amazon Store։ Այն ուժի մեջ է մտնում ԵՄ-ում՝ ուրբաթ օրը:
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնի խոսքով՝ նոր օրենքով առաջնահերթությունները կլինեն երեխաների պաշտպանությունը և ապատեղեկատվության դեմ պայքարը։