Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կարող են դառնալ BRICS ասոցիացիայի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) նոր անդամներ։
Այդ մասին հայտնել են «Ռոյթերս» գործակալությունը և բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ջամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի վերջնական փաստաթղթի նախագիծը։
Ըստ «Ռոյթերսի»՝ BRICS խմբի ընդլայնման գործարքը 11 ժամ քննարկվել է առաջնորդների հանդիպմանը՝ խոստանալով խթանել բլոկի հավակնությունները՝ «Գլոբալ հարավին» ավելի մեծ ազդեցություն հաղորդել համաշխարհային գործերում: