Միջազգային

Վրաստանի ադրբեջանցիները Իլհամ Ալիևին խնդրում են բացել սահմանը

Վրաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիները դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով բացել ցամաքային սահմանները, որպեսզի մարդիկ կարողանան այցելել իրար։

Ստորագրահավաքը նախաձեռնել է վրաստանցի իրավապաշտպան Սամիրա Բայրամովան, ով ասել է, որ իր աչքերով է տեսել Ադրբեջանի սահմանին արտասվող մարդկանց, ովքեր չեն կարողանում այցելել իրենց հարազատներին։ Բայրամովան ասում է, որ Ալիևին ուղղված կոչին աջակցել է նաև Ադրբեջանում գտնվող վրացական սփյուռքը։