Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 17 ℃

Рус Eng

«ԱՄՆ-ի և Իրանի գերիների փոխանակման համաձայնագիրը ընթացքի մեջ է». Սալիվան

Միջազգային

23 Օգոստոսի, 14:33

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանտարկյալների փոխանակման գործարքը «ընթացքի մեջ է»։ Սալիվանը այն հաստատել է՝ երկու շաբաթ չանցած այն բանից հետո, երբ Թեհրանը տնային կալանք է տվել ԱՄՆ հինգ կալանավորված քաղաքացու:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին ասել էր, որ փոխանակման ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանվել, սակայն «այդ գործընթացի իրականացման համար կպահանջվի առավելագույնը երկու ամիս»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ քաղաքացիները փոխանակվում են Հարավային Կորեայում սառեցված Իրանի 6 մլրդ դոլարի հաշվիների դիմաց, որոնք փոխանցվել են Շվեյցարիա, իսկ հետո՝ Կատար։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը