Միջազգային

Միշուստինը կայցելի Հայաստան

Օգոստոսի 24-25-ը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Հայաստանի Հանրապետություն և կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հաղորդում են ՌԴ կառավարությունից։

«Միջոցառումը տեղի կունենա Եվրասիական Տնտեսական Միության մարմիններում Ռուսաստանի նախագահության հովանու ներքո: Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և որոշել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական վեկտորները»,- ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։