Իրանում ավելի են խստացվել գլխաշորի կրման պայմանները
Միջազգային
21 Օգոստոսի, 16:34
Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է հիջաբի օրենքը խախտելու համար պատժամիջոցների խստացումը։
Օրինագիծը բաղկացած է 70 հոդվածից։ Ավելի մեծ տուգանքներ և երկարաժամկետ ազատազրկում է սպասվում այն կանանց, որոնք կհրաժարվեն հիջաբ կրելուց։ Նոր խիստ պատիժներ կսահմանվեն հայտնի մարդկանց և օրենք խախտող ընկերությունների համար, կօգտագործվի նաև արհեստական բանականություն՝ հագուստի կոդը խախտողներին հայտնաբերելու համար։
Հետևեք մեզ Telegram-ում