Միջազգային

Վլադիմիր Պուտինը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Օգոստոսի 22-24-ը Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի BRICS-ի XV գագաթնաժողովին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա): Ռուսական կողմն անձամբ կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ նախագահը գագաթնաժողովի մասնակիցներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին, որոնք կմեկնարկեն 2024 թվականին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

BRICS-ի հնգյակը կհանդիպի ավելի քան 50 երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Գագաթնաժողովի վերջնական պայմանավորվածությունները կարձանագրվեն Յոհանեսբուրգի հռչակագրում։

Գագաթնաժողովի նախօրեին Պուտինը հանդես կգա տեսաուղերձով։