Էրդողանը հույս ունի Պուտինին հանդիպել սեպտեմբերին
Միջազգային
21 Օգոստոսի, 17:45
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է սեպտեմբերին «դեմ առ դեմ» հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ․
«Հնդկաստանում G20-ի հանդիպում է լինելու, իսկ սեպտեմբերին՝ ԱՄՆ-ում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան: Եթե մենք հնարավորություն գտնենք այս զբաղված միջավայրում, ապա դեմ առ դեմ կհանդիպենք և կխոսենք պարոն Պուտինի հետ», - Հունգարիայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
Հետևեք մեզ Telegram-ում