Չինաստանը Ռուսաստանին մեծ քանակությամբ զինտեխնիկա է մատակարարում
Միջազգային
21 Օգոստոսի, 12:10
Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման սկզբից ի վեր Ռուսաստանը տասնյակ հազարավոր մատակարարումներ է ստացել Չինաստանից։ Մատակարարողները հիմնականում եղել են հրթիռային կայաններ, զրահատեխնիկա և ռազմավարական ռմբակոծիչներ արտադրող ընկերություններ, այդ թվում նրանք, ովքեր գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ։ Այդ մասին գրել է բրիտանական «The Telegraph»՝ հրապարակված հետաքննության մեջ:
Ըստ հետաքննության՝ Չինաստանը ՌԴ-ին է վաճառել օպտիկական, դիպուկահարային նշանահատիկներ, ուղղաթիռներ, տիտանային սկավառակներ, լազերային հաստոցներ և երկակի, ռազմական նշանակության այլ ապրանքներ։
Հետևեք մեզ Telegram-ում