Ռուսական խոշորագույն առցանց առևտրի հարթակ Ozon-ը ներկայացուցչություն է բացել Երևանում և գործարկում է սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Ընկերությունը ներկայացուցչություն է բացել Երևանում և գործարկում է իր սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը երկրում՝ դյուրացնելու տեղական վաճառողների մուտքը ռուսական շուկա և ապահովելու ապրանքների արագ առաքում Հայաստանից։
Հուլիսի սկզբին Ozon-ը հայտարարեց Հայաստանի համար շուկայից ապրանքներ պատվիրելու հնարավորության մասին։ Այժմ Օզոն-ը Երևանում գործարկել է տեսակավորման կենտրոն՝ 2000 քմ մակերեսով լոգիստիկ օբյեկտ։ Կենտրոնը կապահովի պատվերների ընդունումն ու մշակումը, դրանց հավաքումն ու փաթեթավորումը, ինչպես նաև պատվերների հետ վերադարձը։