Բայրամովն արցախցիներին առաջարկում է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից
Միջազգային
14 Հուլիսի, 12:23
Այսօր հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչը։
Հանդիպմանը Բայրամովը հայտարարել է. «Ինչ վերաբերում է հայազգի բնակիչների կարիքները բավարարելուն, ապա ադրբեջանական կողմը չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը»։ Բայրամովը չի բացառել նաև, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ու անհրաժեշտ կանոնների պահպանմամբ, «Լաչինի անցակետով» Արցախի բնակիչների՝ բժշկական նպատակներով անցման հնարավորությունը։
Հետևեք մեզ Telegram-ում