Միջազգային

«Անհամբեր սպասում ենք հետագա բանակցություններին»․ Մեթյու Միլլեր

«Անհամբեր սպասում ենք հետագա բանակցություններին»․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ օրերս Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, շեշտելով, որ անհամբեր սպասում են հետագա բանակցություններին։

«Մեկ այլ նշան կլինի քննարկումների շարունակումը, ինչին մենք էլ ենք շարունակում աջակցել։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ համաձայնագիրը հնարավոր է և անհամբեր սպասում ենք առաջիկա ամիսներին հետագա բանակցություններին»,– ասել է նա:

Հարցին, թե բանակցային գործընթացի շարունակությունը տեսնում է այդ թվում նաև Վաշինգտոնում, խոսնակը չի մանրամասնել․ «Այլ բան չեմ պատրաստվում ասել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական