Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ մաքսանենգության և Լաչինի միջանցքի «անցակետով» Արցախ «արգելված ապրանքներ» տեղափոխելու մեջ։
«Պետական սահմանային ծառայության աշխատակիցները ԿԽՄԿ-ի մեքենաներում հայտնաբերել են ապօրինի մաքսանենգության տարբեր փորձեր։ Վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտը պետական սահմանի Լաչինի անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է», - նշվում է հայտարարության մեջ։