Միջազգային

«Ֆրանսիան չի կարող դրական ազդեցություն ունենալ ԼՂ խնդիրների լուծման հարցում». Զախարովա

«Ֆրանսիան չի կարող դրական ազդեցություն ունենալ ԼՂ խնդիրների լուծման հարցում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է Մակրոնի այն խոսքերը, որ ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում ունի ԼՂ հարցում և ավելի շատ է հակադրվում Ալիևին, քան Նիկոլ Փաշինյանը։ 

Զախարովան, մասնավորապես, նշել է. «Մենք չենք զարմանում Մակրոնի պաթոսի վրա․ գործընթաց կա, իսկ արդյունք չկա, որովհետև ոչ ոք այդ արդյունքները չի տեսել, ու՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Ֆրանսիան չի կարող դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման հարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզումը նաև Ֆրանսիայի պատճառով էր, այդ թվում՝ ԵՄ մշտադիտարկման խմբի կասկածելի մանդատի հաստատումը։ Այս բոլոր ցուցադրական քայլերը ոչ թե կողմերին օգնելու համար են, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելու համար»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական