Միջազգային

Ալիևը մեղադրել է Ֆրանսիային Արցախին աջակեցելու հարցում

Ալիևը մեղադրել է Ֆրանսիային Արցախին աջակեցելու հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրել է Ֆրանսիային Արցախին աջակցելու համար։

«Ֆրանսիան, որն իրեն կեղծ է ներկայացնում որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, նախկինի պես միջամտում է այլ երկրների ներքին գործերին»,- Բաքվում հայտարարել Է Ալիևը Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ։

Նախագահն ընդգծել է, որ Մալիից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի վերջին դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «Աֆրիկայում Ֆրանսիայի նեոգաղութատիրության քաղաքականությունը դատապարտված է ձախողման»:

«Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասում՝ աջակցելով հայկական անջատողականությանը Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանում և օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, օտարերկրյա ռազմական ներկայությունը և օրիենտալիզմի գաղութային քաղաքականությունը», - ասել է Ալիևը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական