Բաթումի-Երևան գնացքը և ևս 5 ուղղությամբ չվերթեր սողանքի պատճառով չեն հասել նպատակակետին, հայտնում է Վրաստաի երկաթուղին։
Նշվում է, որ գնացքները կշարժվեն մոտակա կայարաններ՝ որպեսզի ուղևորները կարողանան լքել գնացքը կամ վերադառնալ մեկնման վայր։ Ընկերությունը խոստանում է վերադարձնել ճանապարհորդության գումարը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Խարագաուլիի շրջանի Մարելիսի կայարանում հորդառատ անձրևների պատճառով սողանքն իջել է և վնասել շփման ցանցն ու ռելսերը։
Չեղարկվել են նաև Թբիլիսի-Բաթումի 3 ուղերթ, Թբիլիսի-Փոթի և Զուգդիդի-Թբիլիսի ուղերդերը։