Միջազգային

Ենթադրյալ մարդկային մնացորդներ և «Տիտան» սուզանավի մասեր են գտնվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ենթադրյալ մարդկային մնացորդներ և «Տիտան» սուզանավի մասեր են գտնվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայտնաբերվել են ենթադրյալ մարդկային մնացորդներ և «Տիտան» զբոսաշրջային սուզանավի բեկորներ, որի ստորջրյա պայթյունի հետևանքով զոհվեցին նավի բոլոր հինգ ուղևորները։ Մնացորդները դուրս են բերվել օվկիանոսի հատակից և ափ են հանվել Կանադա։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանությունը:

«Տիտանի» հնարավոր մնացորդներն ու փշրված հատվածները, որոնք ոչնչացվել էին «Տիտանիկ» խորտակված նավի ուղղությամբ սուզվելու ժամանակ, տեղափոխվել են Սենտ Ջոնս՝ վթարի վայրից մոտ 400 մղոն (650 կմ) դեպի հյուսիս:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական