ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ամենօրյա մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և վերջին ադրբեջանական ագրեսիային Արցախում․
«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Արտգործնախարարների հետ երեկվա հանդիպումները կառուցողական էին, և մենք շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա այսօր և վաղը, քանի դեռ խաղաղ բանակցությունները շարունակվում են։ Սա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք աշխատել»: