Միջազգային

«Մենք անհանգստացած ենք հաճախակիացած ռազմական բախումներից». Զախարովա

«Մենք անհանգստացած ենք հաճախակիացած ռազմական բախումներից». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե Ռուսաստանը գործուն քայլեր ձեռնարկու՞մ է՝ կանխելու Ադրբեջանի ռազմական սադրանքները Լեռնային Ղարաբաղում, որի պատճառով հայկական կողմը 4 զոհ է ունեցել, պատասխանել է. 

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների և հաճախակիացած ռազմական բնույթի բախումներից։ Կողմերին զսպվածության և բոլոր հարցերի խաղաղ լուծման կոչ ենք անում՝ ՌԴ խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ։ Կարծում ենք, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կնպաստի իրավիճակի դեէսկալացիային»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական