Telegram-ում հուլիսից «stories» (կարճ պատմություններ) ֆուկցիա կգործարկվի․ հայտնել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը։
«Տարիներ շարունակ մեր օգտատերերը մեզ խնդրում էին «stories»-ը բերել Telegram: Մեր ստացած հարցումների կեսից ավելին առնչվում է դրան: Սկզբում մենք դեմ էինք, քանի որ «stories»-ն արդեն ամենուր է։ Այնուամենայնիվ, Telegram-ը չէր լինի Telegram, եթե մենք չլսեինք մեր օգտատերերին և չստեղծեինք գոյություն ունեցող ձևաչափը: Այսպիսով, շուտով մենք կգործարկենք «stories»-ը»,- գրել է Դուրովն իր տելեգրամյան ալիքում։