Միջազգային

«Դատապարտված են ձախողման»․ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով

«Դատապարտված են ձախողման»․ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով։ Նա շնորհակալություն է հայտնել ռուսներին տոկունության, համերաշխության և հայրենասիրության համար, նշել, որ ցանկացած սադրանք և իրարանցում դատապարտված են ձախողման.

«Զինված ապստամբությունը, ամեն դեպքում, կճնշվեր։ Ապստամբության կազմակերպիչները, դավաճանելով երկրին, դավաճանեցին նրանց, ովքեր իրենց հետ էին, մարտիկներին օգտագործեցին վատ նպատակների համար։»,- ասել է Պուտինը։ 

Նրա խոսքով՝ որոշումներ են կայացվել իր անմիջական ցուցումներով, որոնք ուղղված են արյունահեղությունից խուսափելուն։ Պուտինը երախտագիտություն է հայտնել Լուկաշենկոյին՝ «Վագների» հետ կապված իրավիճակի կարգավորման գործում ունեցած ներդրման համար։ 

«Ինչ վերաբերում է «Վագների» մարտիկներին, նրանք կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ տուն կամ Բելառուս»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական