Միջազգային

Ադրբեջանի ՊՆ նախարարը սպառնացել է Հայաստանին ու Արցախին

Ադրբեջանի ՊՆ նախարարը սպառնացել է Հայաստանին ու Արցախին

CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը անդրադարձել է Ադրբեջանի կողմի Հայաստանի ինքնիշխան սահմանի զավթումներին, իրենց դիրքավորումներին և հետպատերազմյան զարգացումներին։ 

Հասանովը, մասնավորապես, հայտարարել է. «Պատերազմից և հայկական կողմի սադրանքներից հետո Ադրբեջանը պայմանական սահմանին իրականացրել է 6 խոշոր ռազմական գործողություն, որոնց արդյունքում հայկական կողմը մեծ կորուստներ է կրել՝ ինչպես կենդանի ուժով, այնպես էլ տեխնիկայով։ Այդ գործողությունների արդյունքում Ադրբեջանը ռազմավարական բարձունքներ է գրավել պայմանական սահմանին»,- ասել է նախարար Զաքիր Հասանովը։

Զաքիր Հասանովը նաև նշել է, որ Ադրբեջանը քաջատեղյակ է Արցախի պաշտպանության բանակի ու դրա անձնակազմի մասին և հավելել, որ ադրբեջանական բանակի նույնիսկ մեկ կորպուսը Ղարաբաղում կարող է լուծել բոլոր խնդիրները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական