Միջազգային

Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ հասարակությունը վճռականորեն աջակցում է նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դավադիրների արկածախնդիր նկրտումները, ըստ էության, ուղղված են Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, միասնությունը քայքայելուն և միջազգային հուսալի անվտանգության ապահովմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին: Այս մասին հայտարարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ 

«Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում: Արևմտյան երկրների՝ ռուսաֆոբ նպատակներին հասնելու փորձերն ապարդյուն են և արձագանք չեն գտնի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ դրսի ողջամիտ քաղաքական ուժերի շրջանում։ Համոզված ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կգտնի իր լուծումը։

Մեր երկիրը շարունակելու է իր ինքնիշխան ընթացքը՝ ապահովելու իր անվտանգությունը, պաշտպանելու իր արժեքները, ամրապնդելու իր հեղինակությունը միջազգային ասպարեզում և ձևավորելու արդար բազմաբևեռ աշխարհակարգ։ Մենք բարձր ենք գնահատում մեր դաշնակիցների և օտարերկրյա գործընկերների կողմից այս սկզբունքային դիրքորոշման ըմբռնումը»,- ասված է հայտարարությունում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական