Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանում ռազմական ապստամբությունը.
«Յուրաքանչյուր ոք, ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է իրեն: Նա նվաստացնում է մարդկանց և հարյուր հազարավորների նետում պատերազմի մեջ, որպեսզի պատնեշի իրեն Մոսկվայի մարզում նրանց կողմից, ում ինքը զինել է: Ռուսաստանը վաղուց քարոզչությամբ քողարկել է իր կառավարման թուլությունն ու հիմարությունը։ Իսկ հիմա արդեն այնքան քաոս է տիրում, որ ոչ մի սուտ չի կարող դա թաքցնել։ Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է: Որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա իր համար»։