ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից տարածված պնդումները որևէ հիմք չունեն.
«Այս հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել ռազմական ապստամբության կոչի փաստով, պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։