Միջազգային

«Titan» բատիսկաֆը պայթել է. բեկորները հայտնաբերվել են «Titanic»-ի անկման վայրից 500 մ հեռավորության վրա

«Titan» բատիսկաֆը պայթել է. բեկորները հայտնաբերվել են «Titanic»-ի անկման վայրից 500 մ հեռավորության վրա

ԱՄՆ-ի գերգաղտնի սուզանավային ակուստիկ համակարգը, որը նախատեսված է սուզանավեր հայտնաբերելու համար, սուզումից մի քանի ժամ անց լսել է «Տիտան»  ստորջրյա բատիսկաֆի պայթյունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով նավի որոնման մասնակիցներին և երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

ԱՄՆ ՊՆ աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը, բատիսկաֆի հետ կապի կորստից հետո, ակուստիկ համակարգի միջոցով գրանցել են պայթյունի ձայն, այնուհետ այդտեղ հայտնաբերվել են բեկորներ: Տեղեկատվությունը փոխանցվել է որոնման մասնակիցներին:

Կանադական նավից տեղակայված ռոբոտ սուզամեքենան ծովի հատակին հայտնաբերել է «Տիտան» բատիսկաֆի բեկորները՝ «Տիտանիկ»-ից մոտ 1600 ֆուտ (488 մետր) հեռավորության ու 4 կմ խորության վրա: Լրագրողներին այս մասին ասել է ԱՄՆ առափնյա պահպանության կոնտրադմիրալ Ջոն Մաուգերը։


Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական