Միջազգային

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է կնքել այս տարի»․ Բայրամով

«Reuters»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը։ 

Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, եթե Հայաստանը պատրաստ լինի որոշակի քայլեր ձեռնարկել: Եթե կա ցանկություն ոչ միայն հայտարարություններ անելու, այլ նաև գործնական քայլեր անելու, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ տարեվերջից շուտ։ Բայց եթե իրական պատրաստակամություն չլինի ապա դա կարող է լինել ավելի ուշ», - հայտարարել է Բայրամովը։