Միջազգային

«Թուրքիան հետաքրքրված է խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծել Հայաստանի, Սիրիայի և Եգիպտոսի հետ». Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

«Թուրքիան հետաքրքրված է խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծել Հայաստանի, Սիրիայի և Եգիպտոսի հետ». Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քըրթըլմըշը, «TRT Haber»-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի խոսել է Թուրքիայի և հարևանների հարաբերությունների կարգավորման մասին։ Հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու բարեկամության խմբերը կստեղծվեն Եգիպտոսի, Հայաստանի և Սիրիայի հետ, Քուրթուլմուշը հետևյալ գնահատականներն է տվել.

«Մենք խնդիրներ չունենք այն երկրների ժողովուրդների հետ, որոնց հետ քաղաքական խնդիրներ ունենք: Նույնիսկ երբ կարծում ենք, որ մեր հարաբերությունները հասել են բեկման կետին, թուրք ազգի թշնամություն կամ հակամարտություն խնդիր չկա: Լարվածությունը մեզնից չի բխում, եղել են կետեր, որտեղ հարաբերությունները խզվել են, եղել են ժամանակներ, երբ երկխոսություն չի եղել, բայց ի վերջո, սրանք ձեր նշած երկրներն են, իսկ մնացած բոլոր երկրների ժողովուրդները մեր բարեկամներն են, որոշները մեր հարևաններն են, ոմանք՝ մեր եղբայրները։ Հետևաբար, որպես այս երկրների ժողովուրդների հետ բարեկամության բնական արդյունք, Թուրքիայի ակնկալիքներն են՝ արագորեն լուծել քաղաքական խնդիրները, այդ հարցերը հանել օրակարգից և ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ելնելով շահերից։ Այս առումով, պաշտպանելով մեր ազգային շահերը, մենք նաև զարգացնում ենք մեր հարաբերություններն այդ երկրների հետ՝ այդ երկրների բարեկամ և եղբայրական ժողովուրդների ակնկալիքներին համապատասխան»։

Քըրթըլմըշը նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել խորհրդարանական դիվանագիտությունը և առաջ տանել այն՝ սերտացնելով աշխատանքը, վերականգնել բարեկամական խմբերը և փոխայցելությունները։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական