Միջազգային

Սպասում ենք բանակցությունների հերթական փուլի անցկացմանը․ Պատել

Սպասում ենք բանակցությունների հերթական փուլի անցկացմանը․ Պատել

 ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանի վերջին օրերին հաճախակի դարձած կրակոցներին։

Այս համատեքստում, անդրադառնալով խաղաղության գործընթացի հեռանկարին, նա ասել է․ «Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկայում Վաշինգտոնում բանակցությունների հերթական փուլի անցկացմանը, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։

Ըստ նրա, ԱՄՆ–ը շարունակում է հավատալ, որ քայլերը, որոնք կհանգեցնեն լարվածության հրահրմանը, անարդյունավետ են հիմա․ «Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները և Ադրբեջանը գործում են տարբեր հարթակներում: Եվ այդ պատճառով մենք կշարունակենք զբաղվել այդ հարցով և անհամբերությամբմոտ ժամանակներս»,– ասել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական