Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել են Լոնդոնում։ Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Կողմերը զրուցել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը և երկկողմ հարաբերությունները։ Դիվանագիտության ղեկավարներն անդրադարձել են նաև «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնության իրականացմանը։