Միջազգային

«Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնել Բաքվի և Երևանի խաղաղության գործընթացին». Լավրով

«Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնել իրենց միջև խաղաղության հաստատմանը»,- այդ մասին Մինսկում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք, այն, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, բանակցություններին օգնելու ցանկության դրսևորում չի, այլ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի օրինական շահերի վրա ճնշում գործադրելու, որպես ուժ հաստատվելու ցանկություն, որով այստեղ որոշիչ դեր կխաղան»,- լրագրողներին ասել է Լավրովը։ 

Ըստ նախարարի՝ Արևմուտքի գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը՝ «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»: