Էստոնիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխություններով լեգալացվում են նույնասեռականների ամուսնությունները երկրում։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2024թ․ հունվարի 1-ից։ Փոփոխություններին կողմ է քվեարկել 55, դեմ՝ 34 պատգամավոր։
Բացի ամուսնության օրինականացումից՝ նշված զույգերին կթույլատրվի նաև երեխաներ որդեգրել: Միաժամանակ, օրենքն ամրագրում է այն սկզբունքը, որ երեխան չի կարող ունենալ երկու ծնողից ավելի։
Մինչ այս նույնասեռական զույգերը հնարավորություն ունեին կնքել համատեղ կյանքի պայմանագիր։ Օրենքը Էստոնիայում գործում է 2016 թվականից։ Նման պայմանագիր կնքած զույգերը կկարողանան ամուսնությունը գրանցել պարզեցված ձևով։