Միջազգային

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզման հնարավոր հետևանքները չափազանց ակնհայտ են». Օվերչուկ

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզման հնարավոր հետևանքները չափազանց ակնհայտ են». Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» գործակալությանը՝ խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, եռակողմ բանակցությունների, փոխվարչապետերի հանդիպման և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից։

Օվերչուկը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանն այսօր դեպի Արևմուտք է կողմնորոշվել․ «Նիկոլ Վովայի Փաշինյանը թե՛ Կրեմլում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, թե՛ Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում շատ հիմնավոր, ողջամիտ և միանշանակ ասաց, որ ՌԴ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և դա Հայաստանի բուռն տնտեսական աճի հիմնական պատճառն է։ Անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը ենթադրում է մաքսատուրքերի բացակայություն, առանց խոչընդոտների միջավայր, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, մուտք դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, Հայաստանին հսկայական առավելություն է տալիս և պատճառ հանդիսանում երկրի տնտեսական թռիչքի համար։ 

Մենք գոհ ենք մեր դաշնակցի տնտեսական հաջողություններից, դրանք Ռուսաստանի ղեկավարության առաջարկած ինտեգրացիոն կուրսի ճշմարտացիության կենդանի օրինակն ու ապացույցն են։ Չեմ էլ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզման հնարավոր հետևանքների մասին․ դրանք չափազանց ակնհայտ են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական