Հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցնում է վիզաների տրամադրումն Իրանի քաղաքացիներին իր միջազգային օդանավակայաններում, հայտնում է Բաքվում Իրանի դեսպանությունը։
Իրանի դիվանագիտական գերատեսչությունն Ադրբեջան այցելել պլանավորող իր քաղաքացիներին խնդրում է նախապես առցանց վիզա ստանալ ASAN համակարգի միջոցով կամ վիզա ստանալ Թավրիզում՝ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում։
Նրանք ևս մեկ անգամ հիշեցրել են, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականից։
Նշվում է, որ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։