Ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության տելեգրամյան ալիքը գրել է, որ «ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»։ Այդ մասին «Риа Новости»-ին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»,- գրել է «Ռիա Նովոստին»։
Ըստ «Риа Новостии»-ի զրուցակցի՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնությունը» լոբբինգ է անում Լեռնային Ղարաբաղի «արտգործնախարար» Սերգեյ Ղազարյանի կողմից, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։