Միջազգային

Ուղիղ երկխոսությունն է հարցերի լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին․ Պատել

Ուղիղ երկխոսությունն է հարցերի լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին․ Պատել

ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը։

«Ակնկալում ենք հյուրընկալել ԱԳ նախարարների բանակցությունների նոր ռաունդը Վաշինգտոնում այս ամիս։ Ինչպես նախկինում հայտարարել են, ուղիղ երկխոսությունն է հարցերի լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին։ ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը տարբեր հարթակներում տեղի է ունենում, այդ թվում նաև առաջնորդների մակարդակով»,– ասել է Պատելը։

Հիշեցնենք, նախատեսված է ԱԳ նախարարների հանդիպումն ԱՄՆ–ում անցկացնել հունիսի 12–ին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական