Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 19 ℃

Рус Eng

«Քննարկեցինք սահմանի դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի հարցերը»․ Միշել

Միջազգային

1 Հունիսի, 20:51

Լավ հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ամփոփելով Քիշնևում հնգակողմ բանակցությունների արդյունքները։ 

«Հնարավորություն ունեցանք շոշափելու բոլոր այն թեմաները, որոնք քննարկել էինք մայիսին Բրյուսելում՝ հաղորդակցություններ, անվտանգություն և իրավունքներ, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագիր։

Հրաշալի նախապատրաստություն էր հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման համար։ Սա նշանակում է, որ քրտնաջան աշխատում ենք և մտադիր ենք աջակցել բոլոր ջանքերին՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Ես նաև հայտարարեցի, որ մտադիր եմ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին։ Սա նշանակում է, որ մենք ամեն ինչ անելու ենք ԵՄ-ի կողմից՝ օգնելու, աջակցելու, ավելի մեծ առաջընթաց գրանցելու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Միշելը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը