Կիրակի, 11 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 14 ℃

Рус Eng

«Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին՝ հասնել համաձայնության». Պետդեպի խոսնակ

Միջազգային

26 Մայիսի, 10:30

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Մոսկվայում անցկացված Հայաստան-Ադրբեջան բանակցություններն ու դրանց արդյունքները։ Միլլերը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք ներկա չենք եղել, բայց սա մեզ համար շարունակում է մնալ  առաջնահերթություն:

Ինչպես գիտեք, նախարարը մի քանի շաբաթ առաջ ողջունեց երկու կողմերին այստեղ՝ Վաշինգտոնում։ Դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք, որ դրանք շարունակվեն։ Մենք հավատում ենք, որ համաձայնությունն ընթացքի մեջ է, և շարունակում ենք ջանքեր գործադրել, որ երկու կողմերը միասին աշխատեն՝ համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են առկախված»:

Հետևեք մեզ Telegram-ում