Միջազգային

ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի ԿԲ-ի շուրջ 200 միլիարդ եվրոյի ակտիվները

ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին տեղեկացրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի 200 միլիարդ եվրո սառեցված ակտիվների գտնվելու վայրի մասին․ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պնդում էր, որ ԵՄ երկրները սառեցրել են ավելի քան 300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ: