ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ խորհրդի նիստում միջամտել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ելույթներին։
ՌԴ նախագահը հայտարարել է, թե եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկեն բոլոր հարցերը. «Հուսով եմ կհաջողվի պայմանավորվել այն մասին, ինչն ակնհայտորեն ձեռնտու է տնտեսական զարգացման ոլորտում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու ընդհանրապես ողջ տարածաշրջանի համար: Կարծում եմ՝ ժամանակ կունենանք այս ամենը եռակողմ հանդիպման ժամանակ դետալներով քննարկել»։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                