2022թ․ Ռուսաստանից Հայաստան աշխատանքային միգրանտների թիվն աճել է 272%-ով
Միջազգային
26 Մայիսի, 9:46
Ռուսաստանից Հայաստան եկած աշխատանքային միգրանտների թիվը 2022թ․՝ 2021թ․ համեմատ, աճել է 272%-ով։ Ղազախստանում նույն ժամանակահատվածում ռուսաստանցի միգրանտների թիվն աճել է 70%-ով։
Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
Հետևեք մեզ Telegram-ում