Միջազգային

Բանավեճ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև. միջամտել է Վլադիմիր Պուտինը (ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր խոսքում կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին հիմք է ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Ես ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020թ. Նոյեմբերի 9-ի հայատարարության կատարման շրջանակներում, ես ցանկանում եմ ընդգծել որ այդ հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է։ որը պետք է լիներ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, անօրինական ձևով արգելափակված է Ադրբեջանի կողմից։

Մյուս կողմից ցանկանում եմ նշել, որ Հայասստանը պատրաստ է տարածաշրջանի բոլոր հաղորդակցություների ապաշրջափակմանը, որոնք անցնում են ՀՀ տարածքով։ Մենք պատրաստ ենք այդ հաղորդակցությունների բացմանը ՀՀ սուվերենության և իրավական շրջանակներում»։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկեն բոլոր հարցերը։

Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակել է բանավեճը՝ ասելով. «Մենք ՀՀ–ից տարածքային նկրտումներ չունենք։ Ինչպիսի երևակայություն պետք է ունենալ, որ իմ խոսքում այդպիսի բան տեսնել»։ Ըստ Ալիևի՝ «միջանցք» բառը, որ ինքը կիրառել է, կիրառում է նաև «Հյուսիս–հարավ» ճանապարհի հետ կապված. «Միջանցք բառը միջազգային տերմին է և չի նշանակում որևէ մեկի տարածքի հանդեպ նկրտում»։ Նա նաև նշել է. «Մենք ոչ մեկի տարածքային ամբողջականություն չենք խախտում, հատկապես, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասել է. «Բոլոր մարդիկ որոնք տեղյակ են նոյեմբերի 9-ի հայտարարությանը գիտեն որ այնտեղ մի անգամ է միջանցք բառը օգտագործվում և դա Լաչինի միջանցքի մասին է, որը կրկնում եմ պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, սակայն, անօրինական ձևով շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Մյուս կողմից ցանկանում եմ նշել որ ՀՀ և ԱՀ համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականության փոխաձարձ ճանաչման վերաբերյալ և այդ հիմքով մենք բավանական հաջող առաջ ենք ընթանում մեր հարաբերությունների կարգավորման համար»։

Փաշինյանի խոսքով շատ կարևոր է այդ համատեքստում ԼՂ բնակիչների իրավունքների ու անվտանգության հարցերը. «Եւ հույս ունեմ շուտով կսկվի նորմալ, կառուցողական դիալոգ Բաքվի և Ստեփանակերտի միջև»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ միջամտել է բանավեճին, հայտարարելով, որ «միջանցք», «ճանապարհ» տերմիններն իրավական հասկացություններ են, դրանում կա տարաձայնություն, սակայն շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ սկզբունքային հարցի շուրջ՝ տարածքային ամբողջականության հարցի շուրջ կա պայմանավորվածություն։ Ըստ նրա, սա հիմք է, որ մյուս հարցերի շուրջ ևս պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Միաժամանակ, ըստ ՌԴ նախագահի, այս բոլոր հարցերը պետք է քննարկվեն այսօր եռակողմ հանդիպման ժամանակ։ 

«Ես կարծում եմ որ տերմինաբանությունը, որի մասին մենք երեքով (Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը) շատ լավ գիտենք, այլ խոսքերով կոչվում է իրավաբանական տեխնիկա՝ «միջացք», «ճանապարհ» և այլն և այլն, դրանք կարևոր են այստեղ կան որոշակի հակասություններ։ Բայց առավել կարևոր է այն, որի մասին դուք և Ադրբեջանի նախագահը ասաց, որ սկզբունքային հարցերով, տարածքային ամբողջականության ճանաչման հարցով կան նմանատիպ սկզբունքային բնույթի համաձայնություններ։ Եվ դա իրապես հիմք է պայմանավորվելու մյուս՝ երկրորդային բնույթի թեմաների վերաբերյալ, թեև դրանք էլ շոշափելի նշանակություն ունեն։ Մենք հնարավորություն կունենանք եռակողմ ֆորմատով, հանգիստ, գործնական մթնոլորտում քննարկել և համաձայնությունների հասնել որոնք ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը այլևս տարածաշրջանը դուրս կբերեն կառուցողական զարգացման ուղուն։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել որ այստեղ հավաքվածները՝ բոլորն են հետաքրքրված են այդ հարցում», - նշել է Պուտինը։ 

Ամփոփելով, Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին, որ եկել է ԵԱՏՄ խորհրդի նիստին, շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, որ չի արգելափակել այդ հարցը։