Լուկաշենկո․ «Մոտ ապագայում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն նպատակների համար արգելքներ և սահմանափակումներ չպետք է լինեն»
Միջազգային
25 Մայիսի, 17:01
Բելառուսի նախագահի խոսքով՝ միության անդամ երկրները դանդաղ են առաջ շարժվում գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկաների ձևավորման հարցերում․ «Մոտ ապագայում ինտեգրացիոն նպատակներին հասնելու համար ԵԱՏՄ ներսում արգելքներ և սահմանափակումներ չպետք է լինեն»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նա նշել է, որ պետական կորպորացիաների կողմից գնումների հասանելիությունը դրական ազդեցություն կունենա ԵԱՏՄ տնտեսության վրա․ «ԵԱՏՄ-ն պետք է դառնա աշխարհում որոշումների կայացման նոր կենտրոն», - կարծում է Բելառուսի ղեկավարը։