Միջազգային

«Բելառուսում տեղակայված Ռուսաստանի միջուկային զենքը կլինի Մոսկվայի վերահսկողության ներքո». Շոյգու

«Բելառուսում տեղակայված Ռուսաստանի միջուկային զենքը կլինի Մոսկվայի վերահսկողության ներքո». Շոյգու

«Ռուսաստանը, Բելառուսի տարածքում ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելով, այն չի փոխանցում հանրապետությանը․ դրա նկատմամբ վերահսկողությունը և դրա կիրառման որոշումը մնում են Մոսկվային», - հինգշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Միաժամանակ, Շոյգուն նշել է, որ «ապագայում կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել միութենական պետության անվտանգությունն ապահովելու և ռազմաքաղաքական իրավիճակին արձագանքելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական