«ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Վրաստանը կկատարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները». Ստոլտենբերգ
Միջազգային
25 Մայիսի, 15:05
«Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրները կհետևեն պատժամիջոցներին, որոնք Ռուսաստանի համար դժվարացնում են Ուկրաինայի դեմ նրա նվաճողական պատերազմի ֆինանսավորումն ու կազմակերպումը», - այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելի ամենամյա ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկման ժամանակ։
Նա ասել է, որ Վրաստանի նման երկրները «փորձում են դիմակայել ռուսական ագրեսիային»․ «Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում որոշվել է ավելացնել օգնությունն այդ երկրներին, և Վրաստանն ամենանշանակալի օրինակն է»։
Հետևեք մեզ Telegram-ում