«Հայաստանի ու նրա ժողովրդի որոշումն է՝ հստակ դիրքորոշում ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում». Զախարովա
Միջազգային
24 Մայիսի, 14:59
Մարիա Զախարովան պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Առաջին. նման հայտարարությունները Հայաստանի և նրա ժողովրդի իրավունքն են։ Երկրորդ. առաջընթացի համար պետք է պետության հստակ դիրքորոշումը հասկանալ, և, այդ դիտանկյունից, մենք Հայաստանի վարչապետի հայտարարությունը ընդունում ենք որպես Պրահայում ընդունված փաստաթղթի շարունակություն, որը հղում է կատարում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ միարժեք արձագանքի են արժանացել թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Ինչ մնում է բուն խաղաղության պայմանագրին, վերջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում, ավելի մանրամասն նախարար Լավրովն է անդրադարձել այդ հարցին»։
Հետևեք մեզ Telegram-ում