Միջազգային

«Մենք ակնկալում ենք որ Հայաստանը կուղղի այդ սխալը». Չավուշօղլուն՝ Նեմեսիսի արձանի վերաբերյալ

«Մենք ակնկալում ենք որ Հայաստանը կուղղի այդ սխալը». Չավուշօղլուն՝ Նեմեսիսի արձանի վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 23-ին Անթալիայի Մուրադփաշա շրջանում գտնվող հյուրանոցում հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության հետ Թուրքիա ժամանած լրագրողներին։

Թուրքիայի ԱԳ նախարարը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրմանը, հայտարարել է․ «Անընդունելի քայլ էր օսմանյան ժամանակաշրջանում մեր ադրբեջանցի եղբայրներին, մեր զինվորներին և դիվանագետներին նահատակած ահաբեկիչներին նվիրված արձանի տեղադրումը Երևանում։ Մենք փակեցինք մեր օդային տարածքը։ Հիմա սպասում ենք, որ Հայաստանը կուղղի իր սխալը»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական