Ռուսաստանը 100 մլրդ ռուբլի է ծախսել սահմանային անցակետերի արդիականացման վրա
Միջազգային
23 Մայիսի, 17:38
«РБК» հաղորդմամբ՝ մինչև 2026 թիվը Ռուսաստանի իշխանությունները 95 միլիարդ ռուբլի կծախսեն պետական սահմանի անցակետերի արդիականացման համար, որի նպատակն է թողունակության մեծացումը: Համապատասխան գումարի հատկացման մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։
Արդիականացման համար միջոցներ են հատկացվում «Տրանսպորտային համակարգի զարգացում» պետական ծրագրի շրջանակներում։